Գերմանացի փորձագետները Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիք են հայտնել, որ դրանք լրջորեն վնասել են և դեռ երկար ժամանակ վնասելու են երկրի տնտեսական վիճակին, հաղորդում է Deutsch Türkische Nachrichten կայքը:
Փորձագետների կարծիքով՝ օտարերկրացի ներդրողները պետք է Թուրքիայում ներդրումներ անելուց առաջ երկար մտածեն ու որոշումներ կայացնելիս չշտապեն, քանի որ ծրագրերի խափանվելու և դրամական միջոցների կորստի վտանգն այժմ առավել քան մեծ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ տնտեսական ճգնաժամի ամենաակնհայտ արդյունքը ազգային արժույթի՝ մոտ երկու անգամ արժեզրկումն է, ինչը և բազմաթիվ օտարերկրյա ներդրողների հետ է պահում երկրում ներդրումներ անելուց և բիզնես սկսելուց:
«Հավանաբար Թուրքիայի կառավարությունը մոռացել է, որ առանց երկարաժամկետ ներդրումների երկրի տնտեսական ու ընդհանուր վիճակը գնալով վատթարանալու է, և հիմա Էրդողանի հիմնական առաջադրանքը երկրում հարաբերական կայունություն վերահաստատելն է»,- մանրամասնել է փորձագետներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
tert.am
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55