ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո իջավ շենքի մոտ բողոքի ցույց իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման և լսեց նրանց դժգոհությունները:
Մինչ այդ, ցույց անող արծվաշենցիները փորձել էին անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել Կառավարության շենք:
Արծվաշենցիները վարչապետին խնդրեցին իրենց բարձրացրած հարցին ուշադրություն դարձնել: Նշենք, որ 26 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի էքսկլավից՝ հայկական տարածքից տեղահանված արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում:
Փաշինյանը փորձեց անձամբ հեռախոսազանգով պարզաբանում ստանալ հավաքված կանանցից մեկի խնդրի առնչությամբ:
Մի խումբ քաղաքացիներ էլ դժգոհեցին, որ բանկերից մեկն իրենց տներն իրենց ձեռքից անօրինական ճանապարհով խլել է, այն դեպքում, երբ մարդիկ այդ տանն ապրում են: «Համլետ Ամիրխանյանը ինքնասպանությունից առաջ գրել է՝ ով է իրենց «գցել», բոլոր գործերը ԱԱԾ-ում են, խնդրում ենք, մեր գործն ընդառաջեք»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Վարչապետը նշեց, որ խնդիրը պետք է օրինական դաշտում լուծվի:
Մայրաքաղաք էին եկել նաև Արմավիր մարզից քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին մարզի «ԲՀԿ-ականացվելուց»: Նրանք դժգոհ էին Արմավիր գյուղի՝ ԲՀԿ-ն ներկայացնող գյուղապետից:
Մի կին էլ հայտարարեց, որ իր տունն իր ձեռքից խլել են: Նիկոլ Փաշինյանը հորդորեց կնոջը ուղեկցել դատախազություն կամ մոտակա ոստիկանական բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու:
Կինը, Փաշինյանին հրաժեշտ տալուց առաջ, հորդորեց զբաղվել սեփական անվտանգությամբ. «Խնդրում եմ, անվտանգությանդ ուշադրություն դարձրու, քոնն էլ, Վանեցյանին էլ, Խաչատրյանին էլ»:
Ի դեպ, լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի ակցիայի մասնակիցների քայլերը՝ բռնությամբ կառավարության շենք ներխուժելու փորձը, վարչապետը պատասխանեց. «Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են»:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01