ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին, որոնք սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նախարարը ողջունել է մարզիկներին ու ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանին և շնորհավորել մարզական հաջողությունների համար: «Շնորհավորում եմ թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին մեդալներ նվաճելու կապակցությամբ: Այս մեդալները տարիների աշխատանքի արդյունք է: Կարևոր է գիտակցել, որ ձեր նվաճումները նաև ողջ հայ ժողովրդինն են, քանի որ մեր յուրաքանչյուր մարզիկի չեմպիոնությունը ևս մեկ անգամ հարյուրավոր մարդկանց ոտքի է կանգնեցնում, երբ ծածանվում է հայոց եռագույնը և հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- ասել է Լ. Վահրադյանը:
Նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ մարզիկները հաջող հանդես կգան նաև 2020 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում, որտեղ առաջին անգամ մրցելու են նաև կարատեիստները:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ շարունակելու են մարզումները՝ մեր երկրի պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր էր մեկնել 3 մարզիկներով, որոնք բոլորն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Վարդան Գալայանը 16-18 տարեկանների մրցապայքարում անհատական կատայում դարձել է առաջնության չեմպիոն, Ջոն Երեմյանը (13 տարեկան), մասնակցելով 14-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներին, անհատական կատայում արժանացել է արծաթե, իսկ Արծրուն Օհանյանը՝ մեծահասակների անհատական կումիտեում բրոնզե մեդալի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01