Այն ազդանշանները, որ ստանում ենք որպես Հայաստանի գործընկերներ, հստակ են: «Ազատություն» ռ/կ-ի եթերով այսպես ասաց ԵՄ ՀՀ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Իշխանությունները հայտարարել են պատերազմ կոռուպցիային, իսկ այն առհասարակ անընդունելի է: Այն մարդիկ, որոնք գումար են փոշիացրել, պետք է պատասխանատվության կանչվեն: Այն մարդիկ, որոնք ապօրինի են հարստացել, նույնպես պատասխանատվության պետք է ենթարկվեն»,- նկատեց նա:
Նշեց, որ երկրորդ ազդակը, որ ստանում են ՀՀ իշխանություններից, այն է, որ դատավորները չպետք է ցուցումներ ստանան իշխանությունների կողմից, նրանք պետք է իրենց սեփական դատողությամբ առաջնորդվեն:
«Ընդհանուր տպավորությունը, որ կարծում եմ, դրսի աշխարհն է ստացել այս զարգացումների ընթացքում, այն է, որ Հայաստանում չկա անպատժելիության համար տեղ, չկան մարդիկ, որոնք իրենց օրենքից վեր պետք է դասեն:
Սա այն տպավորությունն է, որ աշխարհը ստանում է, ես գոնե իմ մասով կարող եմ դա ասել»,- ասաց նա:
Անդրադառնալով դատական գործերին, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ և այլն՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց կարծիքն է, որ 2008 թվականի մարտի 1-ի գործը պետք է քննվի:
«Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի իրադարձությունների հետ կապված: Դատարանն աշխատում է, դրա համար չեմ ցանկանում մեկնաբանություններ անել, բայց կարծում եմ, որ Հայաստանում չպետք է վենդետա լինի: Կարծում եմ՝ օրենքի գերակայությունը, անկախ դատավարությունը պետք է լինեն այսպիսի գործերի հետ կապված հիմնական ցուցիչը,- ասաց նա՝ հիշատակելով, որ ՀՀ֊-ը ԵԽ անդամ է, և օրինակ՝ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռ «Մարտի 1-ի» հետ կապված,- այդ վճիռները շատ կարևոր են, և դա հստակ մոտեցում է ցույց տալիս, ցույց է տալիս, որ ՀՀ-ն ավելի լայն կառույցի մի մաս է, և եթե այստեղ մարդիկ չբավարարվեն, կարող են իրենց գործով դիմել ՄԻԵԴ և ակնկալել արդարություն: Շատ կարևոր է, որ հիմա Հայաստանում ուսումնասիրվեն Եվրոպական դատարանի այդ վճիռները»,- ասաց նա:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01