Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել:
Այս մասին այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Տարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդված լինեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հատ առ հատ հարցնել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբևէ չի եղել, դա շահարկվում է չգիտեմ՝ ում կողմից, նման բան երբևէ չի եղել»,-ասաց Լևոն Մնացականյանը:
Ինչ վերաբերում է շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին, Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանց նպատակային պատասխան է տրվում:
Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ չկա որևէ դեպք, որին չարձագանքեն, սակայն լինում են նաև անտեղի կրակոցներ, որոնք մնում են անպատասխան:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Լևոն Մնացականյանն ասաց. «Ընդհանուր գնահատականով սահմանին իրավիճակը կայուն է, հանգիստ»: Իսկ զինանոցի թարմացմանն ու լրացման մասին Լևոն Մնացականյանն ասաց, որ սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը նորմալ է, տեսականին տարբեր է, և ունեն տարբեր գործողությունների ու խնդիրների լուծմանը համահունչ միջոցներ:
Պաշտպանության բանակի հրամանատարը նոր ձեռք բերվելիք զենք-զինամթերքի մասին հրաժարվեց խոսել. «Իհարկե, զինանոցը միշտ լրացվում է նոր տեսականիով»:
Զինծառայողների հագուստի, պարագաների և այլ հարցերի վերաբերյալ Լևոն Մնացականյանն ասաց, որ դրանք միշտ էլ իրենց ուշադրության կենտրոնում են և՛ նախկինում, և՛ ներկայում, դա այնպիսի ուղղություն է, որ միշտ պետք է կատարելագործվի: Նախարարը չբացառեց, որ լինում են նաև լինում տեղին բողոքներ. «Օրինակ՝ սննդի տեսականին ապրիլի 9-ից փոփոխության է ենթարկվել, արդեն ունենք չորս տեսակի սնունդ»:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15