Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:
Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք պետք է անխուսափելիորեն անցնեինք: «Ինքս էլ ծնվել եմ երկրորդ հանրապետությունում, իմ պապը, որի անունը նույնպես Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան, և ինձ անվանակոչել են նրա անունով, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից, և այս բոլոր հանգամանքների բերումով ես ինձ այստեղ զգում եմ հարազատների միջավայրում և շնորհակալ եմ այդ ջերմության համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը պետք է արժանվույն կերպով գնահատի այն վաստակը, որոնք վետերաններն ունեն մեր այսօրվա հայրենիքի առաջ:
«Դա շատ կարևոր է և մենք կաշխատենք ու կփորձենք խնդիրներին հերթով լուծում տալ: Ես այսօր եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու ձեզ, ձեր անցած ճանապարհին, ձեր ունեցած վաստակին, թե՛ պատերազմում, թե աշխատանքի մեջ, թե հասարակական և քաղաքական կյանքում և ասել, որ Հայաստանի կառավարությունն առանց որևէ կասկածի ամենաջերմ զգացմունքներն է տածում ձեր՝ պատերազմի և աշխատանքի վետերանների նկատմամբ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի ընթացքում քարը քարի վրա են դրել, նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայրենիքի և նրանց, ովքեր այսօր լավագույն ապագան են մաղթում իրենց երեխաներին, թոռներին և ում համար Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Այդ ինքնիշխանությունն ու անկախությունը ոչ միայն հակադրության մեջ չի մտնում մեր անցյալի ու պատմության հետ, այլև մենք այն համարում ենք դրա տրամաբանական շարունակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի վետերանների միավորումը պատշաճ մասնակցություն ունենա Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձի տոնակատարություններին:
Գործադիրի ղեկավարը հավելել է, որ վետերանների բարձրացրած խնդիրները կքննարկվեն կառավարությունում և ըստ առաջնահերթության դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55