Զոհվածների մայրերն ու այրիները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց խնդիրը ներկայացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վերջինս պետական այրերի հետ եկել էր հարգանքի տուրք մատուցելուզոհվածների հիշատակին:
Որդեկորույս մայրերը նկատեցին, որ անարդար է, երբ զոհվածների համար գումարները հատկացվում են խիստ զգալի տարբերությամբ: Փաշինյանն սկսեց ներկայացնել հատկացման կարգը, որին ծնողները քաջատեղյակ էին և ընդհատեցին Փաշինյանին, թե այդ մասին տեղյակ են: Նրանք չէին հասցրել իրենց անհանգստացնող հարցն ուղղել վարչապետին, երբ նա բարկացավ.
«ժողովուրդ ջան, դե տենց չեղավ, եթե դուք գիտեք ու պետք է խոսեք՝ ես գնամ»,-ասաց Փաշինյանն ու շարունակեց բացատրել հատկացման կարգը:
Նա նկատեց նաև, որ նյութական օժանդակության համար հատկացված ֆոնդը հնարավորություն ունի գումարներ տրամադրել միայն 2015 թվականի զոհվածների ընտանիքներին: Ծնողների դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է նաև նոր զոհերին, վարչապետը նկատեց, որ ամեն ինչ կվերանայեն:
Ծնողներից մեկը նշեց, որ պարզապես վիրավորական է, որ մյուսները մեծ գումարներ են ստանում. «Հիմա ինչ եմ ուզում ասել՝ տալիս են շատ մեծ գումարներ՝ 220 000-300 000 դրամ....»:
«Ես չեմ կարծում, թե 220 000-ը շատ մեծ գումար է»,- զոհվածի մորն ընդհատեց վարչապետը: Կինը հակադարձեց. «Բա որ մեզ 30 հազար են տալի՞ս...»,- ասաց նա:
Կանայք պահանջեցին նաև առանձին հանդիպում վարչապետի հետ, սակայն վերջինս առարկեց. «Բա հիմա հանդիպել ենք՝ լսում եմ...»:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ եթե Փաշինյանը գալիս է պանթեոն՝ պաշտոնյաների հետ հարգանքի տուրք մատուցելու, ապա չպետք է մոռանա անհետ կորածներին:
«Հակամարտությունից հետո մենք 1000-ից ավելի անհետ կորածներ ենք ունեցել, հուշակոթող է կանգնեցվել նրանց հիշատակին: Մեր երեխաները կանգնած այդ հուշակոթողի մոտ սպասում էին Ձեզ, որ արտասանեն, մտածում էինք՝ կմոտենաք, բայց անտարբեր անցաք»,- վրդովված ասաց կինը:
Վարչապետը նկատեց. «Քանի՞ զինվոր կա զոհված, ես բոլորին հատ-հատ չեմ կարող մոտենալ, ա՛յ, վերևում որ ծաղկեպսակ դրեցինք, դա բոլոր հերոսների համար էր»:
Ամեն դեպքում, ծնողները նրան ստիպեցին հետ գնալ՝ անհետ կորած զինվորների հուշաքարի մոտ, հարգել նրանց հիշատակը և ծաղիկներ դնել հուշակոթողին:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01