Գերմանիայի ռազմածովային ուժերի «Աուգսբուրգ» ֆրեգատը սեպտեմբերի 21-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցով, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին վկայում են արեւմտյան ծովային ռեսուրսների մոնիթորինգային տվյալները: Նրանց տեղեկությունների համաձայն, «Աուգսբուրգ» ֆրեգատն ընթանում Է արեւելյան ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայում Արեւելյան Միջերկրականում արդեն պարեկություն են իրականացնում ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը, մասնավորապես, Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Դե Ռյոյտեր», Կանադայի ՌԾՈՒ-ի «Վիլ դե Քվեբեկ», Իսպանիայի ՌԾՈՒ-ի «Կրիստոբալ Կոլոն» եւ Հունաստանի ռազմածովային ուժերի «Էլլի» ֆրեգատները: Այնտեղ նկատվել Է նաեւ ֆրանսիական «Օվեռն» ֆրեգատը:
Բացի այդ, Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասում են գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երեք՝ «Քառնի», «Ռոսս» եւ «Ուինսթոն Չերչիլ» հրթիռային Էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ «Թոմահավք» թեւավոր հրթիռներով, եւ վեցերորդ օպերատիվ նավատորմի ֆլագման «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը:
Միջերկրական ծովում նաեւ գտնվում Է «Լոս Անջելես» դասի առնվազն երեք ամերիկյան հարվածային ատոմային սուզանավեր, որոնցից յուրաքանչյուրը կրում Է 12 «Թոմահավք» թեւավոր հրթիռներ, եւ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Թելենթ» հարվածային ատոմային սուզանավը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03