Հանրապետության հրապարակում տեղի ունեցող միջոցառումների շարքում քաղաքացիներին հետաքրքրեց հատկապես «Սելֆիի ժամը» միջոցառումը, որի շրջանակներում նրանք և հանրապետության հյուրերը հնարավորություն ունեն հանդիպելու և ինքնանկար անելու հայտնի մարդկանց հետ։
Հանրապետության հրապարակում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս տարի Անկախության տոնը վերարժևորվել է։
«Հստակ ֆիքսեցի, որ նախորդ տարիների համեմատ ժողովուրդը ավելի լավ է նշում Անկախության տոնը։ Ավելի ուրախ մթնոլորտ է, ժպիտներն ավեի շատ են։ Ես նախորդ տարիներին ևս մշտապես հետևել եմ և սեպտեմբերի 21-ին գրառումներ եմ արել՝ ասելով, որ այս տոնը լավ չենք նշում։
Իրականում սա ամենանվիրական և կարևոր տոնն է, որ կարող է պետությունն ունենալ։ Պետք է առավելագույնն անենք, թե՛ այս տոնը արժևորելու և թե՛ անկախությունն ամրապնդելու համար»,- կարևորեց Արայիկ Հարությունյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարն ասաց նաև, որ այս տարի անձամբ իր համար ևս Անկախության օրը տարբերվում է նախորդ տարիների համեմատ։
«Ինձ համար այս տարվա Անկախության օրը շատ տարբեր է։ Ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները և այն մեծ վերափոխումները, որոնք այսօր կան Հայաստանում, էլ ավելի են արժևորում Անկախության տոնը, որովհետև ֆիքսում ենք՝մենք անկախության մի այլ աստիճանի ենք բարձրացել։ Կարծում եմ, որ թե՛ կառավարությունը և թե՛ յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի առավելագույնը այդ աստիճանը չնվազեցնելու համար»,- կարևորեց նախարարը
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44