Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր իրեն զորակցություն հայտնելու համար։
«Ես շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորում եմ միանալ ինձ միասին պայքարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամների, «Իմ քայլը» դաշինքի այն թեկնածուների դեմ, ովքեր այս օրերին սոցիալական ցանցերը ողողել էին մեր հասցեին անպարկեշտ վիրավորանքներով»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ վիրավորանքներ հնչեցրած օգտատերերը իրական մարդիկ են եղել և ոչ թե ֆեյքեր, ավելին եղել են վարչապետի կուսակիցներ։
«Զորակցությունը հայտնել է վարչապետը, բայց դա չի նշանակում, որ ես իրավական հարթությունում չեմ զբաղվելու հարցով։ Այդ բոլոր իրական օգտատերերի գրառումներն ուղարկվել է դատախազություն։ Ես ինքս միջազգային հարթությունում եմ զբաղվելու այդ հարցով», - հավելեց Զոհրաբյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ։
«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, իսկապես, անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացու հետ հարբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքը պահելու համար», - ընդգծել էր ՀՀ վարչապետը։
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01