Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը եղավ Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասում և Կենտրոն վարչական շրջանում:
Ինչպես տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, Նորագավիթի բնակիչները ջերմությամբ ողջունեցին քաղաքապետի թեկնածուին, ունեցան անկեղծ և անկաշկանդ զրույցներ, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց Զարուհի Փոստանջյանը տվեց սպառիչ պատասխաններ՝ շեշտելով, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Քարոզչական նյութեր բաժանվեցին հարյուրավոր բնակիչների, ովքեր նաև տեղեկացվեցին կուսակցության նախընտրական ծրագրային հիմնադրությաներին:
Քաղաքապետի թեկնածուն, տեսնելով հերթական աղբով լի աղբամանները և նրանից տարածվող գարշահոտությունը, նշեց, որ քարոզարշավի նախորդ օրերին բոլոր վարչական շրջաններում աղբի և կեղտի նույն պատկերն է եղել, և քաղաքային իշխանությունները դրսևորել են անգործություն, մինչդեռ աղբի տեղափոխման համար քաղաքացիները վճարում են գումարներ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ քաղաքապետի լիազորություններ ստանձնելով՝ օրենքի շրջանակներում Երևանը կեղտից և աղբից մաքրելու հարցն անմիջապես լուծելու է, իսկ որոշ ժամանակ հետո ունենալու ենք աղբի վերամշակման գործարան, որից ստանալու ենք լրացուցիչ եկամուտներ, էներգիա և ապրանքներ, և վերացվելու են Երևանում գտնվող երկու՝ Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը:
Երեկոյան Զարուհի Փոստանջյանն Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ շրջեց Կենտրոն վարչական շրջանում: Նախընտրական քարոզչությունը եզրափակվեց համայնքի փողոցներով քայլարշավով, քաղաքացիներին քարոզչական նյութերի բաժանմամբ, կարգախոսի՝ «Արդարություն և օրենք» և քվեաթերթիկում «Համար 4»-ի բազմակի հնչեցմամբ: «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԵՆՔ» կարգախոսը «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ հատուկ վանկարկեցին նաև ՀՀ ոստիկանության շենքի առջև:
Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ կարելի է միանշանակ արձանագրել, որ երևանցիները հավատում են Զարուհի Փոստանջյանին և ցանկանում են նրան վստահել մայրաքաղաքի կառավարումը՝ համոզված լինելով Զարուհի Փոստանջյանի անցած քաղաքացիական ու քաղաքական ուղու մաքրության, սկզբունքայնության, փորձառության և վճռականության մեջ:
Մայրաքաղաք Երևանի և երևանցիների խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ, որոնց առաջացման գլխավոր պատճառները եղել են արդարության և օրենքի ոտնահարումները: Եվ միակ թեկնածուն ու քաղաքական գործիչը, ով հայտնի է ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Հայաստանում որպես ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՕՐԵՆՔԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44