Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ համապատասխան մասնագետները Հայաստանում են և արդեն մեկ շաբաթ է աշխատում են ցիկլատրոնի գործարկման շուրջ:
«Տարիներ առաջ Հայաստանի կառավարությունը ձեռք էր բերել այս սարքավորումը, սակայն չէր աշխատում մինչև հիմա: Նախորդ շաբաթ մասնագետներն եկել են, աշխատում են, կարծում եմ, որ հնարավոր է մինչև տարվա վերջ այն ամբողջական գործարկել »,-ասաց Անի Ապրահամյանը: Նրա խոսքով, այն շատ կարևոր աշխատանք է, մեծ ներդրում կունենա առողջապահության ոլորտում: Մասնավորապես, ցիկլատրոնի գործարկումը կնպաստի քաղցկեղի դիագնոստիկան առավել ճշգրիտ կատարելու համար:
«Ի դեպ, իզոտոպտների արտադրությունը միայն առողջապահական հարց չէ, մենք այն կարող ենք այլ ոլորտներում նույնպես օգտագործել: Պարզապես, առողջապահական առումով կարծում եմ՝ շատ կարևոր է, որովհետև քաղցկեղային հիվանդություններից մահացությունները Հայաստանում շատ են: Եթե մենք այն արագ գործի դնենք, ապա բոլոր տեսակի քաղցկեղի հիվանդությունների դիագնոստիկայի համար լուրջ առաջընթաց կլինի»,-ասաց Անի Ապրահամյանը:
Նա նկատեց, որ տարիներ առաջ երբ Հայաստանը այս սարքավորումը ձեռք էր բերում, տարածաշրջանային բազմաթիվ երկրներ այն չունեին, հիմա շատերը ձեռք են բերել, այնպես որ պետք է շտապել մեր ունեցած սարքավորումը լիարժեք գործի դնելու հարցում:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44