Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակում գտնվող գրասենյակներից մեկում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերներում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացնում էին, որ ոստիկաններն ասել են, թե տեղեկություններ կան, որ կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:
«Որևէ խնդիր չունենք, ոստիկաններն իրենց աշխատանքն են իրականացնում: Շարունակ կեղծ ահազանգեր են հնչում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում: Բնականաբար, որևէ տեղ որևէ կաշառք չի բաժանվում: Բայց այս ակցիայով փորձում են երկու խնդիր լուծել: Նախ՝ փորձում են հանրային կեղծ կարծիք ստեղծել, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, և նաև փորձում են վախի մթնոլոտ ստեղծել, որ մեր ակտիվիստները չկարողանան աշխատել», - ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե այս օրերին իրենց 200-ից ավելի ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն նրանցից որևէ մեկի մոտ ոչինչ չեն հայտնաբերել։
«Այս ամեն ինչը հերթական անգամ մեր համախոհներին վախի մթնոլորտում պահելն է: Կսպասենք ոստիկանության պարզաբանումներին», - հայտարարեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Նա նշեց, որ Քննչական գործողություն իրականացնող ոստիկանները փորձում են վերցնել կուսակցության գրասենյակի նկարահանող սարքը:
«Թեև ոստիկանն ասաց, թե իրավունք չունենք տանելու, բայց վերցնում են», - ասաց Շաքե Իսայանը:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հավատարմագրված ԵՄ բոլոր դեսպաններին ուղարկել է գրություններ, տեղեկացնելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ սկսել են հետապնդման գործողություններ:
Հիշեցնենք, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է․
- Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,
- Ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում,
- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում,
- Ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում,
- Ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01