Եթե ոստիկանությունն ընտրակաշառքի կեղծ ահազանգողներին սուտ մատնության հոդվածով քրեական պատասխանատվության չենթարկի, հարց է առաջանալու՝ Վալերիյ Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը, որպես ոստիկանապետ, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«12 օր ոստիկանությունը կազմալուծեց մեր ակտիվի աշխատանքը: 300-ից ավելի ակտիվիստների ժամերով պահել են բաժիններում: Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, կա՛մ Դուք ահազանգերի փաստեր եք ներկայացնում, կա՛մ մենք մտածելու ենք, որ ոստիկանապետի գործողություններում կա հստակ ուղղորդվածություն ԲՀԿ-ի հանդեպ, և, բնականաբար, առաջանալու է հարց՝ Դուք իրավունք ունե՞ք շարունակելու Ձեր գործունեությունը՝ որպես ոստիկանապետ, թե՞ ոչ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ ԲՀԿ ավագանու ցուցակի 33-րդ համար Աշոտ Անդրեասյանը ֆեյքերով արշավ է սկսել «Իմ քայլը» դաշինքի դեմ, Ն. Զոհրաբյանը նշեց. «Մեր երիտթևում շատ աշոտներ կան, ես չեմ կարող բոլորին անգիր հիշել:
Դ. Իոաննիսյանը, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ունի բոլոր հնարավորությունները դիմելու իրավապահ մարմիններին»:
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու նաև պատրաստվում է միջազգային հարթությունում բարձրացնել քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչած հայհոյանքների հարցը:
«Ես հետամուտ եմ լինելու, ովքեր մեր երկիրը փորձում են տեղափոխել ատելության քարոզի, բարոյալքման դաշտ, ստանան իրենց պատասխանատվությունը: Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել համերաշխության մթնոլորտում, բայց ես չեմ ներելու այն մարդկանց, ովքեր իմ երկիրը տեղափոխում են ատելության դաշտ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ ոստիկանությանը տրամադրվել են համացանցում իր, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքների փաստերը: Ընդ որում, փաստերը վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների կողմից հնչեցված հայհոյանքների մասով:
Հարցին, թե ԲՀԿ-ն կո՞ղմ է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե մենք անգամ կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և գնալուն արտահերթ ընտրություններին, դա լինելու է բացառապես մեր որոշումը: Դա չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, դիկտատով: Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44