Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն ենք ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել ենք իրավապահներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ահազանգող քաղաքացին չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով:
«Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն չի ունենա, իսկ «Ժառանգությունն» այդ ցուցակներին հասանելիություն, վստահաբար ասում եմ, չունի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վերջինս ասաց, որ չի ցանկանում գնահատականներ տալ, բայց հավասար պայմաններ պետք է լինեն բոլոր ուժերի համար:
Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կողմնակից են, որպեսզի ընտրությունները որքան հնարավոր է՝ շուտ լինեն:
«Միշտ հակված եղել ենք այլ ուժերի հետ համագործակցության, դա ենթադրում է մյուս ուժերի համաձայնություն: Մենք կտեսնենք, թե այս ընտրություններն ինչպես կանցնեն, ակնկալում ենք, որ շատ ակտիվ կլինենք և արդեն մինչև խորհրդարանական ընտրությունները ելնելով իրավիճակից՝ կորոշենք, թե ինչպես մասնակցել»,-շեշտեց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44