Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը:
Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Նա նշեց, որ այս տեղեկությունները նախնական են:շ
Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 85192 է, որոնցից քվեարկությանն արդեն մասնակցել է 38 878 -ը կամ 45.64 տոկոսը,
Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 39 994 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 18 593 -ը (46.49 տոկոս),
Արաբկիր վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 97932 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 42 465-ը (43.36 տոկոս),
Դավթաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 32 741 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 15 361 -ը (46.92 տոկոս),
Էրեբունի վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 94 069 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 37 983 ը (40.38 տոկոս),
Կենտրոն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 96 476 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 41 318 -ը (42.83 տոկոս),
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 108 804 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45 935 -ը (42.22 տոկոս),
Նոր Նորք վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 101 124 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 45 017-ը ( 44.52 տոկոս),
Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 10 868 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 5 109-ը (47.01 տոկոս),
Նուբարաշեն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 8 301 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 3 767 -ը (45,38 տոկոս),
Շենգավիթ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 113.850 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 50 644 -ը (44, 48 տոկոս),
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրելու իրավունք ունի 58 992 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 25 253 -ը (42,81 տոկոս):
Tert.am-ի հարցին ի պատասխան, թե նախորդ ընտրությունների համեմատ որքան է տարբերությունը կազմել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 40.99 տոկոսը, այս ընտրություններին մասնակցածների թիվը շուրջ 25 000-ով ավելին է:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01