Փաշինյանը կուսակցությունների հետ կքննարկի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը
24.09.18 | 11:18
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
«Ես Երևան վերադառնալուն պես արդեն իսկ բանակցությունների կհրավիրեմ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները:
Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրություն կար, որ ընտրություններն անցկացվեն հունիսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, բայց ըստ էության, իրադարձությունները և այն սպասողական դրությունը, որն ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, և նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ... Եվ, ըստ էության, տնտեսական և ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգման գործընթացը»,-վարչապետ Փաշինյանի խոսքերը փոխանցում են կառավարությունից։