Իրանի տեղեկատվության նախարար (հատուկ ծառայությունների ղեկավար-խմբ.) Մահմուդ Ալավին հայտնել է Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մի քանի կասկածյալի ձերբակալման մասին, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է Ահվազում զորահանդեսի ժամանակ ահաբեկչության հետ կապված մի քանի կասկածյալի ձերբակալման մասին»,- ասվում է գործակալության թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել շաբաթ օրն իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ, որի հետևանքով մահացել է 28 մարդ, ևս 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազում հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:
Այդ օրը զորահանդեսներ են անցկացվել Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են եղել Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և «Պարսից ծոցի երկրներից մեկը» ներգրավված են Ահվազում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Մեզ համար հստակ է՝ ով է դա արել, որ խմբավորմանն են պատկանում և ում հետ կապ ունեն»,- ասել է նա:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44