ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Քվեարկության գաղտնիության 7 դեպքից երեքով քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերի իրենց էջում հրապարակել են իրենց քվեաթերթիկը:
Դեպքերից մեկով սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն եւ հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:
Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» եւ «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:
«2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերեւում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետեւի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով եւ կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին եւ լարումը բացակայում է:
«Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ եւ շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս եւ ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որեւէ խոսակցություն, ուղղորդում չի եղել եւ կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:
Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ եւ փորձել մասնակցել քվեարկությանը:
Հիշյալ երկու դեպքով էլ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44