Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներից հետ զրույցում անդրադարձավ լռության օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որը հրավիրել էին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ իրենց տվյալներով՝ ԲՀԿ-ն նախօրեին գումար է բաժանել իրենց նախաձեռնած ֆլեշմոբի մասնակիցներին:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենք հեռախոսազանգ են կատարել՝ հորդորելով չիրականացնել նման ասուլիս: «Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,-ասաց նա և նշեց, որ երբ զանգահարել են, արդեն ասուլիսը մեկնարկել էր, և զրույցը չկայացավ:
«Ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին տեսակետ ձեռնպահ կմնամ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք»,-ասաց նա և նշեց, որ, այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, բայց որպես այդպիսին արարքն արդեն ավարտված էր:
«Մենք նախնական աշխատանքային քննարկում կազմակերպեցինք, և մոտեցումն այն է, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, և վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, և ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ մենք ինքներս, կարող է, մի հարթակ դառնայինք, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,-ասաց նա:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հենց այդ պատճառով քվեարկության օրը ձեռնպահ մնացին հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել: «Երբ նման քարոզ է տեղի ունենում անկախ նրանից, թե Ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե ոչ, կողմն ուղղակի կարող է դիմել վարչական դատարան»,-ասաց նա:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01