Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող մշտական հսկողության ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Կայացված վարչական ակտերը տրամադրել իրավապահ մարմիններին, օրենքով նախատեսված վարչարարությունը իրականացնել հետևողականորեն՝ ընդհուպ քրեական գործերի հարուցում:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է նաև շարունակել հսկողությունը և երկօրյա ժամկետում գույքագրել մայրաքաղաքի տարածքում գործող անիվների վրա սննդի կետերը՝ արձանագրված իրավախախտումների մասով ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ: Ապօրինի կայանումների վերաբերյալ հասցեները տրամադրել Երևան քաղաքի ոստիկանությանը և ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակի հրամանատարությանը:
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատատքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Վարչական շրջանների բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Վերոնշյալ բոլոր ուղղություններով հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները՝ շարունակելով հատուկ հսկողությունը որակի ապահովման նկատմամբ:
Խորհրդակցության վերջում զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 277 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 207-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 70 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 76 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել բարձրացված հարցերի կատարման ընթացքը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01