ԽՈՅԵՐ
Այսօր ստիպված կլինեք կայացնել շատ կարեւոր որոշում, այնպես որ` մինչեւ վերջնական պատասխան տալը խորհրդակցեք մտերիմների հետ: Այդպես ոչ միայն ճիշտ ուղու վրա կկանգնեք, այլեւ ավելի կմտերմանաք սիրելի մարդկանց հետ:
ՑԼԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին բացի ձեզանից մեկ ուրիշին էլ է սիրում: Մի շտապեք ենթադրություններ անել. եթե լսել եք, թե ինչպես է նա հեռախոսով ինչ-որ մեկի հետ մտերմիկ տոնով զրուցում, դա դեռ չի նշանակում, որ նրա եւ այդ անձնավորության միջեւ ինչ-որ բան կա: Հնարավոր է` դա նրա հարազատներից որեւիցե մեկն է եղել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակների եւ նրանց երկրորդ կեսերի միջեւ հնարավոր է այսօր տարաձայնություններ առաջանան: Յուրաքանչյուր տարաձայնություն ունի երկկողմանի պատճառաբանություն, սակայն ըստ երեւույթին` այս մեկի մեղավորը հենց դուք եք: Պետք չէ ավելի լարել իրավիճակը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հրաշալի օր է համատեղ ապագան ծրագրելու համար: Սակայն պետք չէ չափազանց հեռուն նայել: Մի պլանավորեք տարիներ հետո ձեր անելիքները, մտածեք, օրինակ, թե ինչպես եւ որտեղ եք հանգստանալու մեկ ամիս հետո:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ հետ մի շարք տարօրինակ բաներ կկատարվեն: Ձեզ, նույնիսկ, կսկսի թվալ, թե սարսափելի երազում եք գտնվում: Սակայն այդ ամենը, ցավոք, իրականություն է, որը շուտ չի ավարտվի, եթե ինքներդ էլ համապատասխան ջանքեր չգործադրեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք իրեից ինչ-որ բաներ եք թաքցնում եւ դա նրան չի ուրախացնի: Նա կփորձի ամեն կերպ պարզել, թե ինչ գաղտնիքներ ունեք: Տհաճ միջադեպերից խուսափելու համար աշխատեք մաքսիմալ անկեղծ լինել նրա հետ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր մի քանի սխալներ կգործեք սիրելիի հետ շփման ընթացքում: Սակայն թող դա չտխրեցնի ոչ ձեզ, ոչ էլ նրան: Չէ՞ որ, բոլորս էլ մարդիկ ենք, իսկ մարդիկ երբեմն սխալներ գործում են:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ջանքեր գործադրել ձեզ իր խենթություններում ներառելու համար: Դուք նրա հետ կդիմեք ցանկացած անհավանական քայլի, քանի որ նրա հետ ցանկացած արկած հետաքրքիր է: Դրանից նաեւ ձեր տրամադրությունը կբարձրանա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հեշտությամբ կհասկանա, մեկ հայացքն անգամ բավական կլինի միմյանց հասկանալու համար: Բոլորովին էլ պետք չէ աշխարհից թաքցնել ձեր բացարձակ ներդաշնակությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք ձեր սիրելիից շատ բան կպահանջեք, սակայն արդյունքում ոչինչ էլ չեք ստանա: Բանը նրանում է, որ ձեր ցանկությունները չեն համընկնի նրա հնարավորությունների հետ: Պետք չէ տխրել. շուտով յուրաքանչյուր դժվարություն կհարթվի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք ձեզ շատ միայնակ եւ տխուր կզգաք, անգամ սիրելիի կողքին: Նա չի հասկանա ձեր տրամադրության պատճառ եւ միգուցե ոչ ադեկվատ կերպով արձագանքի դրան: Մի նեղացեք նրանից, արդեն վաղն ամեն ինչ կհարթվի:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք առավել քան հոգատար կլինեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, նա այդքան էլ անպաշտպան չի լինի, սակայն ձեր սիրտը ձեզ այլ բան է հուշում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55