Մեր հիմնական նպատական է ՀՀ-ում իրականացնել բարեփոխումներ և դրա միջոցով ստեղծել բարենպաստ միջավայր ներդրումների և բիզնես միջավայրի զարգացման համար: Երևանում կայացած ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստից առաջ՝լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ինքնին հաստատում է ՀՀ-ի հետ այն առևտրային դրույթները, որ կային մինչև համաձայնագիրը կնքելը, խոսքը GSP+ համակարգի մասին է: Դրանից բացի, ստեղծած է մեկ այլ ճյուղ, որը ծառայություններինն է, որի շրջանակներում նորից հնարավորություններ ստեղծված են հայկական կազմակերպությունների համար, ինչպես նաև՝ պետական գնումների ոլորտում: Բացի այդ, նախատեսված են բարեփոխումներ, որոնք վերաբերում են ՀՀ-ում կարգավորման դաշտի փոփոխությանը:
Նոր կանոնակարգեր են մշակվելու, որոնց ապահովելու են հավասար մրցակցություն»,- ասաց նա՝ նկատելով, որ այդպես որևէ ընկերություն մենաշնորհ չի կարող ունենալ: Ըստ նրա՝ շեշտը դրվելու է նորարար, ստեղծարար կազմակերպությունների վրա:
Խոսելով ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ծավալների մասին՝ Պետրոս Սուրմելիսը նշեց, որ տպավորիչ է, որ այն հատել է արդեն 1 միլիարդը: «Ըստ վիճակագրության՝ և՛ Եվրամիություն ներկրվող ապրանքների, և՛ այնտեղից Հայաստան արտահանվող ապրանքների ծավալները անցած տարվա դրությամբ աճել են: Դեռ կա բաց ՝ՀՀ-ԵՄ որոշ ապրանքների արտահանման և ներկրման մասով, բայց այդ բացն աստիճանաբար փոքրանում է: Այդ բացը առաջացել է մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի ոչ բավարար ծավալներով դեպի ԵՄ արտահանման պատճառով»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ բացի ԵՄ-ից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումից, ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմամբ նրանք ակնկալում են, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումներ կլինեն, և արտադրություններ կհիմնվեն:
«Եվ բնական է, որ ՀՀ-ում Եվրամիությունից որևէ ներդրում անելու համար անհրաժեշտ է լինելու որոշակիություն և կայունություն: Ներդրողին առաջին հերթին դա է պետք»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց նախաձեռնած գործընթացն էլ հենց ծառայում է այդ նպատակին՝ ստեղծել այդ որոշակիությունն ու կայունությունը ապահովող կարգավորումներ:
Նշենք, որ ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են, հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ԵՄ-ի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը:
Հավելենք, որ այսօր՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստին ընթացքում կողմերը քննարկելու են հարցեր, որոնք ներառված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առևտրի և առևտրին առնչվող հարցերի ներքո, մասնավորապես՝ ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ: Կողմերը կքննարկեն ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխների իրականացման միջոցառումներ:
Օրակարգում ներառված են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը GSP+ արտոնյալ ռեժիմի դիտանցմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01