Ուրախալի փաստ է, որ այս գիշերը խաղաղ անցել և հուսանք, որ տարվող բանակցությունները ի վերջո դրական ավարտ կունենան: Փոխարենը շարունակվում է համացանցում սկիզբ առած պատերազմը և մոլեգնող տեղեկատվական փոթորիկը հիանալի նախադրյալ են հանդիսանում` դեմագոգիայիով և պոպուլիզմով զբաղվող անձանձ համար, որպեսզի հերթական դիվիդենտներ շահեն: Երեկվանից սկսած մինչև այս պահը նշված Թոփ-ցանկի միանձնյա առաջատարն է շարունակում մնալ Նիկոլ Փաշինյանը, որը պատեհ անպատեհ խոսում է արժանապատվությունից, սակայն երբ նկարում էր ոստիկանի պոկված ուսադիրները, երևի մոռացել էր, որ այդ սպայի տարիներով վաստակած անբասիր ծառայության ու արժանապատվության առհավատչյան այդ նույն ուսադիրներն են: Հայտարուրությամբ է հանդես եկել Սեֆիլյանի համախոհ, երեկ վաղ առավոտից «անհետացած» Գարեգին Չուքասզյանը, ով նույնպես իր պարտքն է համարել «զգուշացնել» երկրի իշխանություններին և իրենց «պայքարը» համեմատել է ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարի հետ: Հաջորդը «Լուսավոր Հայաստանն» է, որը ի դեմս Էդմոն Մարուքյանի տեղի ունեցող իրադարձությունները համարում է Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանք: Զարուհի Փոստանջյանին չեմ անդրադառնում քանի որ նա նման պարագաներում մշտական ունի: Խոսել է նաև «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ով ևս տեղի ունեցածի միակ պատասխանատուն համարում է իշխանություններին: Բնական է, որ իր գոյության մասին չէր կարող չհիշել նաև Պարույր Հայրիկյանը: Երկարատև լռությունից հետո խոսել է նաև ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ով մի կողմից գովերգում է իր ընկերներին և մեղադրում իշխանություններին, իսկ մյուս կողմից ասում է, որ պայքարի այս ձևն իր համար ընդունելի չէ, դե արի հասկացի ես թե մարդն ինչ ա ասում: ԼՂՀ ԱԺ խատգամավոր, Սանվել Բաբայաի ձախողակ փիառշիկ` Հայկ Խանումյանը ևս իր սրբազան պարտքն է համարել քննադատել իշխանություններին: Անմասն չի մնացել նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը: մի բան հստակ է, որ ստեղծված իրավիճակից անկորուստ դուրս գալու ելքեր պետք ազգովին որոնենք և նաև դատապարտենք հայասպանության ու անընդունելի պահանջների առաջադրման ճանապարհով երկիրը քաղաքացիական պատերազմի քաոսին մատնելու այս արկածախնդրությունը: Իշխանափոխության հասնելու միակ օրինական ճանապարհը սահմանադրությամբ ամրագրված իրավասություններով ժողովրդի քվեն ստանալն ու նրա կողմից տրված իշխանությունն իրացնելն է։ Մենք մեր զենքը պետք է ուղղենք բացառապես մեր երկրի թշնամու դեմ: Այս կոչս ուղղված է իրոք մեր երկրի ապագայով մտահոգ մարդկանց, ովքեր նաև այս պահին անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրավիճակը երկուստեք լինի վերահսկել և ամեհակարևորը, որ տարվող բանակցությունները տան ցանկալի արդյունք, որն այս պահին միակն է` կաևողանանք խուսափել զոհերից: Իսկ մնացած էժանագին շոուների բեմադրիչներին և այս պահին առանց այն լարված մթնոլորտը էլ ավելի շիկացնողներին, մի խորհուրդ կտամ` քանի որ«Ոսկե Ծիրան 2016» 13-րդ միջազգային կինոփառատոնը ավարտեց, ապա իրենց հայտերը կարող են ներկայացնել կինոփառատոնի 2017թ. կազմկոմիտեին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34