Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը հաստատեց Tert.am-ի տեղեկությունը, ըստ որի՝ Վեդու դպրոցների, մանկապարտեզների տեխնիկական աշխատողները նախկինում ամեն տարվա բժշկական հետազոտության, մասնավորապես՝ ֆլյուորոգրաֆիայի համար գումար չեն վճարել, սակայն այս տարի նրանցից պահանջում են:
Մելքոն Տալոյանը հղում կատարեց Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի Ն 47 որոշմանը, որի համաձայն` այդ գանձումները պետք է կատարվեին այդ թվականից: «Բայց մենք մինչ այսօր այդ բնակիչներից, հաշվի առնելով, որ նրանք հիմնականում սոցիալապես անապահով են, գումար չենք գանձել, արել ենք մեր հիմնարկի հաշվին՝ ինչ-որ տեղ օրենքի խախտումով: Հիմա օգոստոսին ստուգումներ եղան նախարարությունից, մեզ մոտ նախարարության աշխատողներն ասացին, որ մենք օրենքի խախտումով ենք աշխատում, և դրա համար այն անձինք, ովքեր պետք է վճարեն, վճարում են»,- ասաց նա և կրկին շեշտեց, որ մինչ այս իրենց հաշվին են դա արել:
Հարցին, թե կենտրոնի հաշվին չէիք կարող նաև հիմա անել, նա ասաց, որ ցանկանում են ամեն ինչ օրենքի դաշտում կատարել:
«Ամեն դեպքում բժշկական հիմնարկին էլ վճարովի ծառայություն է պետք ապահովել, որովհետև առանց դրա էլ չի լինում, փորձում ենք՝ ինչ հնարավոր է, օրենքի սահմաններում անվճար կատարել»,- ասաց նա:
ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանից ևս Tert.am-ը պարզաբանում խնդրեց, ով ևս հղում կատարեց նախարարի համապատասխան որոշմանը:
«Դպրոցների, մանկապարտեզների տեխնիկական աշխատողը՝ հավաքարարը, խոհարարը, պահակը, իրենց համար պետական պատվերով գումար նախատեսված չէ ամենամյա բժշկական հետազոտության համար»,- ասաց նա և նշեց, որ այդ վճարը կատարում է կա՛մ գործատուն, կա՛մ աշխատողը ինքը:
«Երկուսն էլ օրենքի սահմանում է, դա արդեն աշխատողի և գործատուի փոխհարաբերությունների խնդիրն է»,- ասաց նա և նշեց, թե կախված է՝ պայմանագրում ինչպես է դա կարգավորում:
Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ վերջերս են Վեդիում ստուգումներ իրականացրել, և իրենց կարգը տեղեկացվել է: «Հիմա եթե կենտրոնն ունի եկամուտներ և դրանց հաշվին ինչ-որ բան է անում որպես փակ բաժնետիրական ընկերություն, ես դրան չեմ կարող պատասխանել:Մենք ասել ենք՝ պետական պատվերով դա չի իրականացվում: Մենք չենք արգելել, հիմնարկն իրավունք ունի անելու իր հաշվին, մենք օրենքն ենք ասել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյունքում այդ խավի մարդկանց խնդրի առաջ են կանգնեցնում, նա ասաց, որ գուցե օրենքը փոխելու կարիք կա, սակայն գրված կարգը սա է, և պարտավոր են իրազեկել, որ դա պետական պատվեր չէ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44