Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք ստեղծել ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար:
«Արդյունքում առաջարկվում է հստակ սահմանել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների, այդ թվում նաև հանցագործության մասին հաղորդում տվող անձանց և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը»,-ասաց նա:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ քրեական դատավարության մասնակիցները ՀՔԾ առանձին գործերով պաշտպանված չեն:
Ըստ նրա՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե պաշտպանության ենթակա անձանց ցանկում կա՞ սահմանափակում: Քոչարյանն ասաց, որ եթե անձը դեմ է, պետք է դադարեցվեն, նույնիսկ եթե իրականում իր կյանքին ռեալ վտանգ է ներկայանում:
«Հնարավոր է ավելի որոշակիացնել առաջարկվող կարգավորումը, եթե համաձայնեք, կարող եմ նախագծում առաջարկել, որ այլ պաշտոնատար անձանց պաշտպանության կարգը պետք է իրականացվի նույն կերպ, ինչպես քրեական դատավարության մասնակիցների, որովհետև տարբերություն չկա, ում կյանքն ու գույքն ենք պաշտպանում»,-ասաց նա:
Իսկ թե կնշվի, թե ովքեր են սուբյեկտները, որոնք ենթակա են պաշտպանության, փոխոստիկանապետը պատասխանեց, որ առաջին հայացքից գայթակղիչ է, որ բոլոր սուբյեկտների ցանկ հրապարակվի, բայց, ըստ նրա, ոստիկանության համար կարևոր չէ՝ թվարկումը որտեղ է արվել, կարևորն օրենքում նախատեսված լինի սուբյեկտի պաշտպանությունը:
Հովհաննես Քոչարյանն այդուհանդերձ համաձայնեց, որ ներկայացված նախագիծը լրամշակման կարիք ունի:
Հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ թեև հասկանալի է, որ խնդիր կա ժամկետներն արագացնելու, այդուհանդերձ առաջարկեց մեկ շաբաթով հետաձգել և լրամշակված տարբերակը բերել:
Առաջարկն ընդունվեց, և նախագիծը չդրվեց քվեարկության:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03