Եգիպտական «Al-Ahram» թերթի կայքում հոդված է հրապարակվել հայ ընտանիքի մասին: Աբգար-Վահրամ Փրուդյանը եւ նրա կինը՝ Սոնյա Սանդալջյան-Փրուդյանը բնակվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Ռամզեսի փողոցում՝ Հայոց պատրիարքարանից ոչ հեռու: Նրանք այստեղ բնակվում են 1955 թվականին ամուսնանալուց ի վեր: Աբգար Փրուդյանի հորական պապը Եգիպտոս է եկել 19-րդ դարի առաջին տասնամյակներին՝ 1839 թվականից սկսված օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունից տարիներ առաջ: Այդ ժամանակվա հայերից շատերի նման նա եւս աշխատել է ծխախոտի արտադրությունում: Աբգարի հավաստմամբ՝ պապը եկել էր ոչ թե Կահիրե, այլ Դելտա, որտեղ աշխատել է Կամսարական ընկերությունում: Իսկ մորական պապը Կահիրե է եկել ցեղասպանության տարիներին: Նա նույնպես աշխատել է ծխախոտի արտադրամասում, որը Կահիրեի ծայրամասում գտնվող հայտնի Մեքոնյան ընկերությունն էր՝ «Վիկտորիա» հյուրանոցի կողքին:Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց Աբգարի ծնողները հանդիպել եւ ամուսնացել են Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում, որն այդ ժամանակ կառուցվում էր այն կազմակերպության կողմից, որտեղ Աբգարի հայրն էր աշխատում: 1920 թվականին Կահիրեում՝ Գամալիայում, ծնվել է Աբգարը: Նա այդ ժամանակվա եգիպտահայերի մեծամասնության պես հաճախել է Կահիրեի Գալուստյան դպրոց, որից հետո ընդունվել է Հելիոպոլիսի Ազատության վարժարան: Ավարտելուց հետո աշխատել է կապալառուի գործակալությունում, Գրոպպիի շվեյցարական ռեստորանի եւ թեյարանի գրասենյակներում: Մի քանի տարի անց նա սկսել է ֆրանսերեն եւ մաթեմատիկա դասավանդել Գալուստյան դպրոցում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը: Սոնյա Փրուդյանի ծնողները հայկական սփյուռքի ներկայացուցիչներից շատերի նման Եգիպտոս են եկել 19-րդ դարի վերջին սկսված Հայոց ցեղասպանության հետեւանքով: Նա ծնվել է 1932 թվականին Ալեքսանդրիայում: 1940-ական թվականներին երկրորդ համշխարհայինի տարիներին Սոնյայի հայրն աշխատել է բրիտանական բանակի համար եւ տեղափոխվել Կահիրե, նրա հետ էլ՝ Սոնյան՝` Գալուստյան դպրոց: Աբգար եւ Սոնյա Փրուդյանների որդին այժմ բնակվում է Բրազիլիայում, իսկ դուստրը՝ Շվեյցարիայում: Աբգարը 1951 թվականին ստացել է Եգիպտոսի քաղաքացիություն եւ սկսել է աշխատել Կահիրեում եվրոպական ավիաընկերություններից մեկում: Տարիների ընթացքում Փրուդյանները քանիցս այցելել են Հայաստան, սակայն կրկին վերադարձել են Եգիպտոս: Աբգարի խոսքով՝ նրանց կյանքը միայն Եգիպտոսում է եղել, եւ ոչ ուրիշ որեւէ վայրում:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55