Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր ասպեկտների քննարկման գործընթացը վճռորոշ փուլ Է մտնում, հանրագումարային որոշումը կարող Է ձեռք բերվել արդեն 6-8 շաբաթ անց պայմանով, որ կողմերը հանգամանորեն կձեւակերպեն ապագա հարաբերությունների իրենց տեսլականը: Այդ մասին, սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով գերմանացի արդյունաբերողների համագումարում:
«Մենք բախվել ենք մարտահրավերի, որը կապված Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հատ: Աշնանը մենք վճռորոշ փուլ ենք մտնում: Հավանաբար նոյեմբերին կլինի ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը, որտեղ պետք Է ամփոփում անցկացվի: Հավանաբար դա կարող Է տեղի ունենալ նաեւ հոկտեմբերին, սակայն մեզ հարկավոր Է հնարավորինս կոնկրետ ձեւակերպել Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները»,- ասել Է կանցլերը: Նրա խոսքով, եթե ձեւակերպումները «լղոզված լինեն», ապա դա կարող Է բացասաբար ազդել բանակցային գործընթացի եւ հետագա անցումային շրջանի վրա: «Մենք կունենանք 6-8 շաբաթվա առավելագույն լարված աշխատանք, ինչից հետո պետք Է ընդունվի քաղաքական որոշում»,- հավելել Է Մերկելը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55