Մինչ Եվրոպան շարունակում է տարակարծիք մնալ և լուծում չի գտնում Միջերկրական ծովով Հին աշխարհամաս ժամանող մեծաթիվ ներգաղթյալներին ընդունելու հարցում, Պորտուգալիայի իշխանություններն առաջարկել են ընդամենը 10 մարդ ընդունել ներգաղթյալներին տեղափոխող Aquarius փրկարարական նավից:
Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնական Լիսաբոնի հայտարարությունից հետո, Ֆրանսիան համաձայնել է ընդունել 18, իսկ Իսպանիան ու Գերմանիան՝ 15-ական ներգաղթյալի: Հայտնի է, որ նավում կա 58 ներգաղթյալ, որոնք խորտակվելուց են փրկվել Լիբիայի ափերի մոտ:
Պարբերականը նկատում է, որ Aquarius-ն աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել հունիսից, երբ Իտալիան ու Մալթան հրաժարվել էին նավահանգիստ տրամադրել 360 ներգաղթյալի՝ այդ թվում նաև 104 երեխայի ու 7 հղի կնոջ տեղափոխող նավին: Մի քանի օր տևած անորոշությունից ու միջազգային տարածքային ջրերում թափառելուց հետո նավն ընդունել էր Իսպանիան
Հայտնի է, որ ամեն տարի հազարավոր ներգաղթյալներ փորձում են հատել Միջերկրական ծովը, որպեսզի հասնեն Եվրոպա ու այնտեղ ապաստան ստանան: Սակայն ողբերգական դեպքերի պատճառով նրանց մի մասն այդպես էլ ափ չի հասնում: Հայտնի է, որ ընթացիկ տարում այնտեղ խորտակվել է 1.730 ներգաղթյալ:
Աղբյուրն ընդգծում է, որ Եվրոպայի համար ներգաղթյալներն իսկական «գլխացավանք» են դարձել: Իտալիայի վարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկրում չափից շատ ներգաղթյալ կա և որ Հռոմն այլևս չի պատրաստվում նորերին ընդունել:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03