Բիզնես Արմենիայի թիմը, գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում էր։ Ինչպես տեղեկացրին Բիզնես Արմենիայի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։Սա երրորդ արտագնա գործարար առաքելությունն է դեպի Լիբանան։ Բիզնես Արմենիայի թիմը գործնական փուլ է տեղափոխել նախորդ այցերի ընթացքում ներդրումների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր կապերի հիմք դրել։ Մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել լիբանանյան ներդրողների և գործընկեր կառույցների ղեկավարների հետ։ «Ամեն նոր գործարար առաքելության ժամանակ թարմացնում ենք նախկին բիզնես կապերը, բանավոր պայմանավորվածություններն ավելի գործնական փուլ ենք տեղափոխում և նոր ներդրումներ ներգրավում դեպի մեր երկիր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Բիզնես Արմենիայի թիմի հետ հանդիպմանը «Չեդիդ Կապիտալ» հոլդինգի ղեկավար Ֆարիդ Չեդիդը Հայաստանում ապահովագրական ընկերության մասնաճյուղ բացելու մտադրություն է հայտնել։ «Չեդիդ Կապիտալ» հոլդինգը մասնաճյուղեր ունի աշխարհի 5 երկրում։ Մեկ այլ հանդիպման արդյունքում «Մակիտեկ» ընկերության գործադիր տնօրեն Գարո Մաթոսյանը մտադրություն է հայտնել 250 000 դոլարի ներդրումներով Հայաստանում պլաստմասե իրերի պատրաստման կաղապարների և արդյունաբերական մեքենաների բաղադրիչների արտադրություն հիմնել։ «Մակ Ագրոքեմիկալս» ընկերությունը քննարկում է Հայաստանում ընկերության մասնաճյուղը բացելու հարցը, որը զբաղվում է պարարտանյութերի և թունաքիմիկատների արտադրությամբ։ Մի շարք գործարարներ առաջիկայում կայցելեն մեր երկիր՝ տեղում գործ հիմնելու ծրագրեր ուսումնասիրելու։ «Լիբանանում մեր պատվիրակությունը Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Հարություն Գունտագճեանի, Լիբանանում Հայաստանի դեսպանության և դեսպան Սամվել Մկրտչյանի աջակցությամբ կազմակերպել է այցելություններ մի շարք գործարաններ, հանդիպումներ է ունեցել գործարար համայնքների հետ, արդյունքում հայ-լիբանանյան նոր համագործակցությունների սկիզբ ենք դրել»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44