Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է մի շարք միջոցառումների: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, սեպտեմբերի 21-ին դեսպան Տոլմաջյանը բացման խոսքով է հանդես եկել դեսպանության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի Ֆրանսիայի ներկայայուցչության հետ համատեղ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում տնտեսական զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը և Ֆրանսահայ գործարարների ներգրավմանը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի նոր կառավարության տնտեսական առաջնահերթությունները, ինչպես նաև տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները: Նույն օրը ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ սեպտեմբերի 14-ի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի լույսի ներքո և Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի նախաշեմին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարագավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և այլն: Դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: Սեպտեմբերի 22-ին Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել «ԱՅԲ ՖՄ» Ֆրանսիայի հայկական ռադիոյին, որի ընթացքում անդրադարձ է կատարել անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, երկրի առջև ծառացած նոր մարտահրավերներին, ֆրանսահայ համայնքի դերակատարությանը և խնդիրներին, դեսպանության գործառույթներին և այլն: Տեղեկանք. ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին հրավիրվում են ծագումով հայ կամ հայկական իրականությանը, հայությանը հետաքրքրող թեմաներին առնչվող հայտնի մտավորականներ, պաշտոնյաներ, գործիչներ և այլն, օրինակ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի ծագումով հայ պատգամավորները, Բեռնար-Անրի Լեվին, իսկ ս.թ. դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման հյուրն է լինելու Բեռնար Կուշները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01