Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հետ համատեղ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այլք:
Նախարար Զեյնալյանը, անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը, առաջնային աջակցության տրամադրմանը, արդարադատությանը, ծառայությունների հասանելիության ապահովմանը, նշել է, որ հարցը օրակարգային է ՀՀ կառավարության համար և առնչվում է պետական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին՝ տեսանելի և անտեսանելի:
«Այս խնդիրների լուծումը պահանջում է համագործակցային նոր մոտեցումներ ու համատեղ ջանքերի արդյունքում առկա հիմնախնդիրների արդյունավետ, որակական նոր մակարդակում կանխարգելող և արձագանքող լուծումներ: Արդարադատության նախարարությունն այդ ուղղությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, երկարաժամկետ ծրագրերի իրականացման, որի հիմքում յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ապահովման կառուցակարգերի զարգացումն է»,- ասել է նախարարը և կարևորել բոլոր գործընկերների ակտիվ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ 2015 թվականին ստեղծված Անչափահասների արդարադատության խորհրդի դերակատարությունը: Նախարարն ընդգծել է, որ Խորհրդի միջոցով 2017 թվականին կատարված աշխատանքների և միասնական ջանքերի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միացել է We protect global aliance գլոբալ գործընկերության ցանցին:
Նախարարը գոհունակությամբ նշել է, որ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող Նախարարության քայլերն արդեն ունեն կոնկրետ շոշափելի արդյունքներ. ««Ընտանիքում բռնության կանխարգելման և համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ընտանեկան օրենսգրքի կատարելագործումը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը և մի շարք հարակից իրավական ակտեր, օրենսդրական նախաձեռնություններ հստակ երկարաժամկետ ձեռնարկումների իրավական հիմքն են, որի վրա պետք է զարգացնենք կառուցակարգեր և աջակցության սխեմաներ: Անշուշտ, միայն օրենսդրությունը բավարար չէ հասարակական կյանքում որակական համակարգային փոփոխությունների հասնելու համար: Ցավալիորեն, երեխաները բռնության զոհեր են այնպիսի միջավայրերում, որտեղ միշտ չէ հնարավոր իրավական կարգավորումներով ապահովել լավագույն լուծումները: Լավագույն լուծումները սոցիալական նորմերի փոփոխությունը, դրական ծնողավարման, մեր համայնքներում երեխաների նկատմամբ հոգածության, պաշտպանության մշակույթի զարգացման համալիր քայլերն են, որին ձեռնամուխ ենք լինում մեր գործընկերների հետ համատեղ: Պետք է կարևորել նաև այն մասնագիտական ներուժը, որը բռնության արձագանքման, կանխարգելումից մինչև պաշտպանություն, կարիք ունի հզորացման. մենք դիտարկում ենք որ քրեական արդարադատության մարմինները ևս մասնագիտացման անհրաժեշտություն ունեն»,- ասել է նախարար Զեյնալյանը:
«Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում ուզում եմ գոհունակությամբ առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, արդարադատության մարմինների, ոստիկանության, սոցիալական և կրթության ոլորտի մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության համակարգված աշխատանքը: Լիահույս եմ, որ համաժողովը և միջազգային փորձագիտական այս ներուժը և մեր համագործակցությունը կունենա նոր զարգացումներ և կայուն շարունակականություն՝ ընդլայնելով գործունեության շրջանակները, նպատակ ունենալով համագործակցային և բազմաոլորտային աշխատանքների միջոցով դեմ կանգնել երեխաների հանդեպ բռնության մարտահրավերներին և ապահովել երջանկության մանկության տեսլական իրավական, սոցիալական, կառուցակարգերի միջոցով: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ ՀՀ Կառավարությանը աջակցության, համատեղ աշխատանքների ու միջազգային համագործակցության ընդլայնման և զարգացմանը նպաստելու համար»,- եզրափակել է նախարարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01