Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Հայաստանի հետ երկկողմ առևտրի համակարգման հարցերով բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին և Հայաստանի կառավարությանը համագործակցության համար՝ նշելով, որ տպավորված է 2018 թվականի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ներկայացված նախագծերի ուղղությամբ տարված աշխատանքներով: Դեսպանը գոհունակությամբ է խոսել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ հետագա համագործակցությունն էլ ավելի կզարգանա:
Վասիլիս Մարագոսը ևս բարձր է գնահատել ընթացիկ ծրագրերի շրջանակներում հայկական կողմի կատարած աշխատանքները, ակնկալել կառուցողական համագործակցության շարունակականություն և հորդորել է ավելի արագացնել գործողությունների ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր ծրագրերի շուրջ: Փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից մեր երկրում իրականացվող բոլոր ծրագրերը և ջանք չի խնայի դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03