Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները համակարծիք էին, որ հազարամյակների խորքից եկող և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ առավել հավակնոտ ծրագրեր ներկայացնելու ու փոխշահավետ համագործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու համար: Այդ առումով ԱԳ նախարարներն ընդգծել են փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման էական դերը: Երկկողմ օրակարգի առաջմղման գործում երկուստեք մեծապես կարևորվեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մարդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին:
Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հադնիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելել է, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը միտված ծրագրերին Հնդկաստանի կառավարության կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում առկա կայուն համագործակցությունը և տարբեր միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունը:
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ դիրքորոշումների շուրջ: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունների բացառապես խաղաղ բանակցային հանգուցալուծումն այլնընտրանք չունի:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44