Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ավելի կառուցողական դիրքորոշում ստանձնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին:
Պաշտոնական Բաքուն անհիմն է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու դեպքում հայ բնակչության դեմ ցեղասպանություն կիրականացվի:
«Հայ ժողովրդի դեմ նոր միֆական ցեղասպանության վտանգի մասին հայտարարությունները հերթական սուտն են»,- նշել են ԱԳՆ-ում՝ հավելելով, թե Ադրբեջանը մինչև հիմա Բաքվում և երկրի այլ շրջաններում «պահպանում է հայկական մշակույթին և էթնիկ պատկանելությանը վերաբերող օբյետները»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով:
«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար` Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- հայտարարել է նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44