ՀՀ առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրվի 13 մլն 587 հազար ՀՀ դրամ:
Այս որոշման հարցն ընդգրկված է սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության նիստի չզեկուցվողների շարքում:
Ըստ որոշման նախագծի՝ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանին բժշկական սարքավորումներ են տրամադրվել, որի տեղափոխման համար ամերիկյան կողմը վճարել է, իսկ առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին տրված գումարով հայկական կողմը կմարի իր պարտավորությունները:
«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի տրամադրած բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին հասել են Երևան և այժմ գտնվում են առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար դրամի չափով:
Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761 հազար 500 դրամ: Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման բաժնում:
Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44