Այս ամիսների ընթացում հաջողվել է հետ բերել բյուջե 48 մլն դրամ և առաջիկա երեք ամիսների ընթացում կարող եմ պաշտոնապես տեղեկացնել, որ 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանի խոսքով՝ չարաշահումները տեղի են ունեցել ԲԷՑ-ում, «Հայրենիք- Սփյուռք» ՊՈԱԿ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ և այլն, որոնք, ըստ նրա՝ ամենատարբեր խախտումներ են:
«Այդ կառույցների նախկին տնօրենները ստանձնել են պատասխանատությունը և սահմանված ժամկետում կբերեն և կվճարեն գումարները»,-ասաց Սանասարյանը և նշեց, որ սկզբից ընդդիմանում են, հետո, հիմնավորումները տեսնելով, իրենք ավելի են շահագրգռված լինում գումարները վերադարձնել:
Սանասարյանը նշեց, որ կոնկրետ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից է 48 մլն դրամ վերադարձվել պետբյուջե: Հարցին՝ հնարավո՞ր է դա առնչվի նաև Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին, Սանասարյանը նշեց, որ չի կարող ասել, իրավապահներից պետք է ճշտել:
Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ «Մերոնք» հաղորդաշարի հետ կապված խնդիրներ կան, իրավապահները ճշգրտում են:
Հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ ինքնակամ, առանց իրավական մարմինների միջամտության խախտումներ թույլ տված մարմինը այդ գումարները վերադարձնի, Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր ասուլիսից անմիջապես հետո գյուղապետերից մեկը պատրաստակամություն է հայտնել պետությանը հասցված վնասը՝ 17 մլն դրամ, բերել և վճարել:
Բացի այդ, Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ վարչապետին կներկայացնեն երկու նոր ուսումնասիրությունների ավարտ, որոնք վերաբերում են Ագրարային համալսարանին և Էջմիածնի քաղաքապետարանին:
«Չարաշահումներ են հայտնաբերվել, գումարների մասին չեմ կարող ասել, վարչապետին տեղեկացնելուց հետո իրավապահների հետ կտեղեկացնենք»,-ասաց նա:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55