Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ըստ նախագծի՝ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրած բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ (հաշիվ-ապրանքագրեր` CHRTY 1001, CHRTY 1002, CHRTY 1003, CHRTY 1004, Bill of Leading 964560878 և 964560864,) սույն թվականի օգոստոսի 31-ին ժամանել են Երևան և այժմ գտնվում են առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո:
Նա ասաց, որ ամերիկյան կողմը վճարել է վերոնշյալ բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: «2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 միլիոն 541 հազար ՀՀ դրամի չափով:
Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761,500.0 ՀՀ դրամ` մեկ բեռնարկղի համար (4 բեռնարկղի համար` 3,046,000.0 ՀՀ դրամ)»,-ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 միլիոն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար:
Այնուհետև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը առաջարկեց հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չտրամադրել, այլ՝ այդ գումարը վճարել ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:
Ֆինանսների նախարարի առաջարկից հետո ընդունվեց նախագիծը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55