Նախատեսում ենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ամենադժվար հատվածում աշխատանքներն առաջ տանել, որն ավելի էական է. այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Ըստ նրա՝ ճանապարհի կառուցումը կսկսեն Սիսիան-Քաջարան հատվածից, և նախագիծը կմասնատեն:
«Այսինքն՝ հակառակ նախկին դիրքորոշման, որ անենք այն հատվածը, որ կար և այդքան անհրաժեշտ չէր, հիմա ուզում ենք խիստ անհրաժեշտ հատվածն անել»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ իրենք էլ մասնակի համաձայն են այն մեղադրանքներին, որոնք ուղղված էին նախկիններին, թե ինչու են ճանապարհի կառուցում սկսել Արտաշատ-Աշտարակ հատվածից: «Այն, ինչի համար մեղադրել են, մասնակի մենք էլ ենք համաձայն, թե ինչու հենց այս հատվածից առաջինը որոշեցին Տրանշ 1-ը սկսել՝ Արտաշատ-Աշտարակ հատվածից, իհարկե դա էլ իր արդացումներն է ունեցել»,-ասաց նա:
Թե չարաշահումներն ինչքանով են վերաբերում նախարարությանը, Աշոտ Հակոբյանը նշեց, որ որևէ այլ տվյալ չունի, միայն տեղյակ է, որ 24 մլրդ-ի խախտման մասին է խոսքը: «Չգիտեմ որպես վնաս ինչն է դիտվել, որովհետև հարուցման ընթացքը ընդարձակ է, տարբեր տարիների պաշտոնատար անձանց է վերաբերում, կստուգեն ու կերևա հետագա ընթացքը, գործը մեր տիրույթում չի»,-ասաց նա:
Հարցին, թե ի վերջո կտեսնենք այդ ճանապարհը, նախարարը ժպտաց և նշեց՝ կարծում է, այո: Նա հաստատեց, որ արված ճանապարհը հիմա վերանորոգում են, ճաքեր են փակում: «Ճանապարհը դեռևս մեր կողմից չի ընդունվել, իրենք պարտավոր են թերությունները վերացնել, մենք էլ փորձաժամկետ ունենք, կտեսնենք, իրականում թերությունները վերանո՞ւմ են, թե ոչ, նոր կընդունենք այդ ճանապարհը»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01