ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արձագանքել է Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանի բաց նամակին, ով ներկայացրել էր, թե աշխատավայրում ոտնահարվել են իր իրավունքները:
Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքի էջում մասնավորապես գրել է. «Սիրելի բարեկամներ: Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը:
Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»:
Հիշեցնենք, որ բաց նամակում նա գրել էր, որ չի ուզում հավատալ, որ Աննան և Նիկոլը այսքան տարիներ մաքառել են այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատեցնել 14-15 ժամ: «Իսկ այն մարդկանց,ովքեր հղում են անում օրենքին, անվանում են «հանրապետական» ՝ պիտակավորելով եւ սեւացնելով»,-գրել էր նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարե Գրիգորյանը գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա:
Իր հերթին խնդրին արձագանքել էր նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշել էր, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրականում պարզվել է, որ նման բան չի եղել: «Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ և պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետև նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,-ասել է Աղաջանյանը, նաև հավելելով, որ Նարե Գրիգորյանի աշխատավարձն է բարձրացվել՝ Պապիկյանի կողմից գործերի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո և նրա նկատմամբ որևէ կանխակալ վերաբերմունք չի եղել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01