Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին, հանդես եկավ պատասխան խոսքով:
Վահրամ Կաժոյանը, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` ագրեսիա կիրառելով Արցախի բնակչության նկատմամբ և հրաժարվելով ճանաչել բոլոր ազգերի միջև հավասարության կարևորագույն սկզբունքը:
Նշենք, որ Բանդունգյան սկզբունքները հաստատվել են 1995թ. Կայացած ասիական-աֆրիկյան համաժողովի ժամանակ և միտված են աշխարհում խաղաղության և համագործակցության խրախուսմանը: Այդ սկզբունքներից են բոլոր ժողովուրդների հավասարությունը՝ անկախ չափսից, մարդու հիմնարար իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգումը, ագրեսիայի կամ ուժի կիրառման գործողություններից զերծ մնալը:
«Հենց Ադրբեջանն է, որ հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և շարունակաբար ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախի հետ շփման գծում: Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով», - ասաց նա:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը միջազգային միջնորդության միակ մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահության կողմից նշվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
Նա հիշեցրեց, որ Չմիավորման շարժման անդամների մեծ մասն ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ է անկախացել:
«Արցախի Հանրապետության ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին ժողովրդավարական հանրաքվեի միջոցով արդեն կայացրել է իր որոշումը, և նրանք ամեն իրավունքն ունեն ճանաչված լինելու` որպես անկախ պետություն: Դա իրենց ընտրությունն է, և որևէ մեկը չի կարող ստիպել նրանց անել հակառակը», - ասաց Վահրամ Կաժոյանը:
Վահրամ Կաժոյանը նաև նշեց, որ Ադրբեջանում, որտեղ համատարած ոտնահարվում է մամուլի ազատությունը, և որտեղ լրագրողներն իրենց գործունեության համար հետապնդվում են, հանրությունը զրկված է հակամարտության վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, և այս առումով խորհուրդ տվեց ծանոթանալ այն նյութերին, որոնք հրապարակվել էին երեսուն տարվա վաղեմության թերթերում:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, Վահրամ Կաժոյանն ընդգծեց, որ դրանցում կոչ էր արվում Հայաստանին՝ կիրառել իր ազդեցությունը՝ դադարեցնելու թշնամական գործողությունները, և հայկական կողմը հենց այդպես էլ արեց: Դրանք դադարեցվեցին 1994թ․, երբ Ադրբեջանի իշխանությունների իսկ ցանկությամբ կնքվեց հրադադարի հաստատման մասին համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ, իսկ Հայաստանը դարձավ համաստորագրող։
Վահրամ Կաժոյանը նշեց նաև, որ ի տարբերություն Ադրբեջանում տիրող բռնաճնշումներին, Արցախի Հանրապետության իշխանությունները բաց քաղաքականություն են վարում: Սակայն ցանկացած օտարերկրացի՝ գործնական թե անձնական նպատակներով, այցելելով Արցախ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում, ինչը անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում է:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Արցախի իշխանությունները կամավոր վավերացրել և հաջողությամբ իրականացնում են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը:
Եզրափակելով իր խոսքը, Վահրամ Կաժոյանը նշեց, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը գալիս է միայն մեկ աղբյուրից՝ Ադրբեջանից, որի բազում քաղաքացիներ մեկնել են Մերձավոր Արևելք ահաբեկչական կազմակերպություններին միանալու նպատակով: Այժմ նրանք հայտարարում են վերադառնալու մասին՝ պայքարելու Արցախի դեմ: Դա տեղի ունեցավ նաև 2016թ․ ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի խաղաղ բնակչության դեմ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01