2002 թվականի հետո Սեւանալ լճի շուրջ 4 մետր բարձրացման արդյունքում զգալի թվով թռչուններ վերադարձել են Սեւանա լիճ, մասնավորապես Մեծ ձկնկուլ, քաջահավ եւ այլն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումների ժամանակ նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարն անդրադարձավ կողակի վերարտադրման ծրագրին. «Կողակը ոչ միայն Սեւանա լճի էնդեմնիկ ձկնատեսակ էր, նաեւ միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութերն է ուտում եւ դրանով սանիտարի դեր էր խաղում Սեւանա լճի համար: Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կազմակերպել կողակի արհեստական վերարտադրման աշխատանքներ»,-ասաց նա:
Արիկ Գրիգորյանը նշեց, որ 2019-ից կմեկնարկի Արփա-Սեւանը, ինչը ենթադրում է, որ 270 մլն խմ լրացուցիչ ջուր հնարավոր կլինի հասցնել Սեւանա լիճ. «Բայց ջուրը տեղափոխելը եւ դրա հաշվին լրացուցիչ ջրառ իրականացնելը մեր պլանների մեջ չի մտնում: Կարծում ենք, որ մինչեւ 1903,5 մետր մակարդակը հասնելը պետք է շարունակական գնանք լճի մակարդակի բարձրացմանը: Սակայն կտրված չլինենք այլ խնդիրներից, մասնավորապես, ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներից»:
Նա տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հէկ-երը լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից, որի հետեւանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել; Նախարարի խոսքով, այդ տյալները փոխանցել են բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնին՝ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար:
«Հայաստանում ձեւավորվում է 7-8 մլրդ խմ մակերեւութային ջրային ռեսուրս, իսկ մեր ջրապահանջարկը մոտ 2 մլրդ խմ է: Սա նշանակում է, որ մենք ունենք 4 անգամ ավելի շատ ջուր, քան մեր այս պահի պահանջարկն է»,-ասաց նա՝ հավելելով, որ 2030 թվականին մակերեւութային ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն, միաժամանակ ջրապահանջարկը ավելանալու է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01