Շատ կարևոր է չաղտոտել Սևանա լիճը, բայց կարևոր է նաև մակարդակը. «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դաինելյանը:
Նա ցույց տվեց այն էտապները, որն անցել է լիճը, և ըստ այդմ էլ նշեց, որ պարզվում է՝ «հենց մակարդակը բարձացնում ենք, մեկ տարվա մեջ լիճը արձագանքում է դրական, հենց իջեցնում ենք՝ բացասական»:
Կարինե Դանիելյանը նշեց, որ լճի ամենացածր մակարդակը եղել է 2001-2002թթ-ի սահմաներում, այն դեպքում, երբ 95-ից որոշում էր կայացվել այլևս էներգետիկայի նպատակով ջուր բաց չթողնել: «Բայց երբ գնում էինք, տեսնում էինք, որ Հրազդան գետը լիքը գնում է»,-ասաց նա և նշեց, որ այսօր էլ էներգիա ստանալու համար ջուր են բաց թողնում, որը ոչ մի տեղ չի երևում և սա կոռուպցիոն ռիսկերից է, որի մասին խոսվել է:
Բնապահպանը նշեց, որ Սևանա լճի մակարդակը բարձրացնելու չափը սխալ հաշվարկ է եղել: «Մենք պետք է հաշվի առենք, որ վերահաշվարկ է եղել, առաջ Սև ծովով էին հաշվարկում, հիմա՝ Բալթիկ, այսինքն՝ մենք ոչ թե 1903,5 մետր, այլ + 20 մետր ևս պետք է բարձրացնենք Սևանը»,-ասաց նա:
Ըստ բնապահպանի՝ լճի մակարդակն արհեստականորեն իջեցնում են, քանի որ, ինչպես մամուլն է գրում, օլիգարխների վիլլաներն անմիջապես ափին են կառուցված:
«Զարմամալի է՝ այդքան կեղտաջրեր ընդունելով Սևանն ինչպես է կարողանում ջրի որակը պահպանել, իմ համոզմամբ՝ միայն նրա շնորհիվ, որ ջրի մակարդակը բարձրացնում ենք և նա կարողանում է ինքնամաքրման գործընթացներ իրականացնել: Լճի այս աստիճան ծաղկումը, իմ խորին համոզմամբ, անցյալ տարվա 100 մլն խմ ջրառի պատճառով էր, որը մեծ հարված էր լճին»,-ասաց նա և եզրափակեց, որ բոլոր ցուցիչներով լիճը գնում է դեպի ճահճացում:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44