ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր բաց դաս-քննարկում է անցկացրել Շիրակի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Մարզի դատախազը ներկայացրել է դատախազության հիմնական լիազորությունները: Առանձին քննարկման առարկա է դարձվել դատախազների գործառույթները քրեական հետապնդման հարուցման, մինչդատական քրեական վարույթի, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները բողոքարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու ոլորտներում:
Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է մարզում հանցավորության ներկայիս ընդհանուր վիճակին և միտումներին: Կոռուպցիայի դեմ տարվող քրեաիրավական պայքարի ընթացիկ արդյունքների մասին խոսելիս նա շեշտել է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում նախորդ տարվա համեմատ մոտ 4 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը:
Անդրադարձ է կատարվել նաև մարզում անչափահասների և դեռահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ կատարվող հանցագործությունների նվազեցման անհրաժեշտությանը: Այս առումով մարզի դատախազը կանգ է առել նմանատիպ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների, այդ հարցում ուսհաստատությունների կանխարգելիչ դերակատարության վրա: Ներկայացվել են անչափահասների հետ կապված քրեական գործերով հատուկ վարույթներ կիրառելու, դատախազական ներգործության միջոցներ գործադրելու ընթացակարգերն ու պայմանները: Այդ համատեքստում Կ. Գաբրիելյանը կարևորել է ոստիկանության, մարզպետարանի հետ մարզի դատախազության համագործակցությունը, ինչը էական դեր է ունեցել անչափահասների կողմից հանցագործության դեպքերի նվազման համար:
Բաց դասի ընթացքում մարզի դատախազը պատասխանել է ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից հնչած տարաբնույթ, այդ թվում նաև քրեական հետապնդում սկսելու և դադարեցնելու, հանցագործություն կատարած անձանց պատժի կրման պայմանների, պատժից վաղաժամկետ պայմանական ազատման հիմքերին վերաբերող հարցերի:
Ուսանողները հետաքրքրվել են հատկապես դատախազական համակարգում աշխատելու հնարավորություններով: Ներկայացնելով դրա համար նախատեսված կառուցակարգերը և շեշտելով, որ համակարգը միշտ պատրաստ է ընդունել պարկեշտ, բանիմաց, գիտակ և պրոֆեսիոնալ կարողությունները մշտապես զարգացնելուն պատրաստ երիտասարդ կադրերով՝ Կ. Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել ուսանողների մասնագիտական պրակտիկան մարզի դատախազությունում անցկացնելու հարցում համագործակցել ՇՊՀ-ի հետ:
Ընդառաջելով բուհի ղեկավարության ցանկությանը և կարևորելով ուսանողների բավարար իրավական գիտելիքների ձեռքբերման, քաղաքացիական իրավագիտակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ նա խոստացել է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները և գտնել հնարավորություն համալսարանի իրավագիտության բաժնում դասախոսություններով հանդես գալու համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01