Եվրամիությունը վախենում է, որ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումը կարող է հանգեցնել միգրանտների նոր ալիքի, գրում է Daily Mail–ը։ 2016-ի գարնանը ԵՄ–ն եւ Թուրքիան համաձայնություն կնքեցին, որի համաձայն՝ Հունաստան ժամանող բոլոր ներգաղթյալները պետք է հետ ուղարկվեն Թուրքիա։ Պլանի համաձայն՝ Անկարային 6 մլրդ եվրո պետք է հատկացվեր, իսկ ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները պետք է վերականգնվեին։ Հաղորդվում է, որ միգրացիան գործարքի կնքման պահից Բրյուսելը կարողացել է կասեցնել մարդկանց հոսքը, որոնք հատում էին Միջերկրական ծովը։ Սակայն գործարքի հետագա ճակատագիրը հարցականի տակ է։ Հեղաշրջման փորձին կհաջորդեն հալածանքներ, հնարավոր է վերականգնվի մահապատիժը, գրում է պարբերականը։ Այժմ ներգաղթյալները կարող են հայտարարել, որ Թուրքիան այլեւս անվտանգ երկիր չէ այնտեղ մնալու համար։ Բացի այդ, Թուրքիայում հնարավոր քաոսն ինքնըստինքյան կմեծացնի Եվրոպա անցնել ցանկացողների թիվը։ Թերթը նշում է, որ մահապատիժը վերադարձնելու Անկարայի պլանները նրան կզրկեն Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից։
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55