Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովը (SEC) նախադատական կարգով կարգավորել են ընկերությունը փակ դարձնելու մտադրության մասին հայտարարությունների պատճառով Մասկի դեմ առաջադրված խարդախության մասին մեղադրանքները, հայտնում է CNN-ը:
Մասկը կմնա Tesla ընկերության ղեկավարներից մեկը, սակայն ստիպված կլինի առնվազն երեք տարով հրաժարվել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Նրան կփոխարինեն անկախ նախագահով:
Tesla-ն նաև պետք է երկու նոր անկախ տնօրեն նշանակի: Պայմանավորվածությունների ևս մեկ կետ ենթադրում է Մասկի հաղորդագրությունների վերաբերյալ վերահսկողության նպատակով քայլերի ձեռնարկում:
Բացի դրանից, գործարարը պետք է վճարի 20 միլիոն դոլարի չափով տուգանք: Tesla-ն իր հերթին պետք է նույնչափ գումար վճարի որպես տուգանք:
SEC-ը հույս ունի, որ այդ քայլերը կկանխեն շուկայի գործունեության հետագա խափանումները և Tesla-ի բաժնետերերի համար բացասական հետևանքները:
Այս պայմանավորվածությունները դեռևս պետք է հաստատվեն դատարանի կողմից:
Մասկի դեմ գործը սկսվել է «սուտ և շփոթեցնող» մի շարք հայտարարություններից հետո, որոնք գործարարն արել է բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող Tesla-ն փակ դարձնելու մտադրության առնչությամբ: Հինգշաբթի հանձնաժողովը հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան բաժնետոմսերը հետ գնելու մտադրության մասին նրա հայտարարությունների առնչությամբ:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55