Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան իրավասություն չունի պահանջել կամ հորդորել, որ Ուրցաձորի համայնքապետը հրաժարական տա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ուրցաձորի համայնքապետի հրաժարականը պահանջելու հարցին:
«Որեւէ մարզպետ ընդհանրապես նման իրավասություն չունի եւ դա օրենքի խախտում է: Երբ որ մարզպետն իր պաշտոնավարման ընթացքում, թեկուզ ակնարկում, թեկուզ հոդորում է դա, ինչքան գիտեմ, քրեական օրենսգրքով հատուկ հոդված կա, կոչվում է պետության միջամտություն: Ուրիշ բան կլիներ, որ մարզպետը որպես քաղաքական գործիչ աշխատանքային ժամերից դուրս ինչ-որ հայտարարություններ աներ, բայց եթե դա արվում է պաշտոնավարման ընթացքում, դա պետական մարմնի միջամտություն, այդ իրավունքը բացարձակապես չունի: Մարզպետարանները իրավունք չունեն նաեւ համայնքապետարաններում ստուգումներ անցկացնել: Հիմա թացը չորի հետ խառնված մի վիճակ է, դա պայմանավորված է նրանով, որ մեր մարզպետներն ու մարզպետարանները իրավական վակուումում են գործում, իրավական որեւէ ակտ չկա, որ այդ գործունեությունը կարգավորի»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիրը լուծելու համար պետք է երկխոսություններ կազմակերպել կողմերի միջեւ:
Անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոհուրդ էր տվել համայնքի ղեկավարներին հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին եւ նման կերպ ապացուցել իրենց լեգիտիմությունը, ասաց, որ լեգիտիմություն ապացուցելու համար այլ մեթոդ գոյություն ունի, այն է՝ տեղական հանրաքվեն:
«Վարչապետի այդ հորդորի մեջ կարող է ինչ-որ գաղափար կա, բայց մեխանիզմ այդպիսի գոյություն չունի: Համայնքապետը կարող է տեղական հանրաքվե անցկացնել եւ պարզել իր լեգիտիմությունը: Սակայն, միեւնույն է, որոշումն էլի համայնքապետն է կայացնում՝ հրաժարական տալ, թե չտալ»,- ասաց նա:
Նշենք, որ օրեր շարունակ Ուրցաձորում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Գյուղացիների մի մասը պահանջում է համայնքապետի հրաժարականը, մի մասն էլ հրաժարականի դեմ է բողոքում: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր հերթին համայնքապետին հորդորել է հրաժարական տալ:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03