Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա հրապուրիչ ագրեսիվ էր, սակայն 24 ժամվա ընթացքում իրավիճակը փոխվեց՝ դարձնելով նրան ավելի շատ վիրավորական, քան հրապուրիչ՝ գրում է New York Times-ի թղթակից Քաթրին Բենհոլդը։ Առաջին բանը, որ Էրդողանն արեց Գերմանիայում, սեպտեմբերի 28-ին Բեռլինի կենտրոնում «Մուսուլման եղբայրների» ոճով ողջունելն էր՝ գրում է լրագրողը՝ հավելելով․ «Էրդողանը պահանջեց Գերմանիայից 69 փախստականների արտահանձնումը, որոնց թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների, ովքեր հետաքննում են Էրդողանի կառավարության գործունեությունը եւ հայրենիքում կհայտնվեն բանտում»։Կանցլեր Անգելա Մերկելը տպավորված չէր։ Համատեղ Մամուլի ասուլիսում նա ընդգծել է երկու երկրների միջեւ «խորը տարբերությունները»՝ թե՛ ազատ մամուլի, թե՛ օրենքի գերակայության հետ կապված։ Մերկելը պահանջել է ազատել Թուրքիայի մի քանի քաղբանտարկյալներին՝ այդ թվում՝ Գերմանիայի 5 քաղաքացիների։ Ըստ լրագրողի՝ Էրդողանը փորձում է թուլացնել լարվածությունը՝ փոխելով իր նախկին հակաարեւմտյան հռետորաբանությունը, քանի որ Թուրքիան ապրում է վերջին 15 տարվա մեջ վատագույն ճգնաժամը եւ գործընկերներ է փնտրում այդ վիճակից դուրս գալու համար։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ղեկավարը պահանջել է, որ մամուլի ասուլիսին ներկա չլինի թուրք ընդդիմադիր լրագրող Կան Դունդարը։ Բացի այդ, ասուլիսի ժամանակ Էրդողանի անվտանգության ծառայությունը դահլիճից դուրս է հանել առաջին շարքում նստած լուսանկարչին, ով Թուրքիայում ձերբակալված լրագրողներին սատարող գրությամբ շապիկ էր հագել։ Süddeutsche Zeitung թերթը, նկարագրելով այս տեսարանը, նշել է «դուք ավելին էիք սպասում Էրդողանի Թուրքիայից»։ Գերմանական ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները եւ թուրք ընդդիմադիրները քննադատում են Էրդողանի այցը եւ «բռնակալի» պատվին գերմանական իշխանությունների կազմակերպած ընդունելությունը։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44