Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրի օրվան ներկա չգտնվելու մասին ասել է, այն ինչ ասել է, իսկ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ասածի մասով հարցրեք իրեն. Tert.am –ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան հարցի, թե Միրզոյանն ու Փաշինյանը նույն հարցի վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ ու մեկնաբանություններ էին տվել:
«Մնացած, արդեն, մեղավորների հարցում, աշխատանքային դետալներ են, որոնք հարցի հրապարակային կոնտեքստում այդքան էլ էական չեն»,-ավելացրեց Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, կեսգիշերին մոտ՝ 23։30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անկեղծ ասած՝ միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ:
Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ»:
Մինչդեռ, Արարատ Միրզոյանը կեսօրին վարչապետի՝ Գյումրիում ներկա չլինելուն միանգամայն այլ բացատրություն էր տվել, ասելով. «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից, շատ կուտակված բաներ կային և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»:
Tert.am-ը Արման Եղոյանից փորձեց նաև տեղականալ՝ ե՞րբ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով Ազգային ժողովի քաղաքական ուժերի հետ բանակցություններ կսկսի: Հիշեցնենք, որ վարչապետը Նյու Յորքից գրել էր, որ վերադառնալուն պես կսկսի բանակցություններն այդ հարցով:
«Ինքն ասաց՝ հնարավորինս շուտ, ուղղակի աշխատանքային շաբաթն ընդամենը 2 ժամ է, որ սկսվել է»,-պատասխանեց Արման Եղոյանը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03