Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո կողմից մահապատիժը վերականգնելն անթույլատրելի է Եվրամիության համար։ Այս մասին ասել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էին, որ հեղաշրջման փորձից հետո մահապատիժը կարող է սահմանադրորեն վերադարձվել։
«Մահապատիժը վերականգնելը, բնականաբար, բացարձակապես անընդունելի է։ Թուրքիան պետք է հստակ հասկանա, որ մահապատիժը պահպանելը անընդունելի է որպես դաժան եւ անմարդկային պատժաչափ»,– ասել է Քուրցը՝ պատասխանելով Kurier–ի հարցին։
Նա նշել է, որ չնայած հեղաշրջման փորձի անօրինականությանն ու եվրոպական երկրների կողմից դրա դատապարտմանը, մեղավորներին պատժելու պատասխան միջոցները չպետք է օրենքի շրջանակներից դուրս գան։ «Ավստրիան ԱԳՆ–ի միջոցով պնդում է, որ Եվրոպան Թուրքիայից պահանջի հետեւել որոշակի սահմանների պահպանմանը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 15–ի երեկոյան Թուրքիայում զինվորականները հայտնել էին, որ երկրում հեղաշրջում են իրականացրել։ Ավելի ուշ նախագահն ու վարչապետը հայտարարել էին, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, եւ մեղավորները առավելագույն պատժաչափն են կրելու։ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 6 հազար մարդ։
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55